Ջենիֆեր Լոփէզը` ընդդէմ Թուրքիայի
18:12 • 09.07.10
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոփէզը չեղեալ է յայտարարել ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութիւն ծրագրւած իր այցելութիւնը:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` այդ առնչութեամբ տարածւել է հետևեալ յայտարարութիւնը.
«Ջենիֆեր Լոփէզը երբէք չի աջակցի այն պետութեանը կամ վարչակարգին, որը կոպտօրէն խախտում է մարդու իրաւունքները: Լոփէզը Կիպրոսի առնչութեամբ արւած որոշ ուսումնասիրութիւններից յետոյ իր խորհրդականների հետ միասին որոշել է չեղեալ յայտարարել այցելութիւնը»:
Լոփէզը Կիպրոսի թրքական հատւած էր մեկնելու իր ամուսնու` Մարկ Էնթոնիի, երկւորեակ զաւակների և 80 հոգուց բաղկացած անձնակազմի հետ: Այնտեղ երգչուհին յուլիսի 24-ին մասնակցելու էր Cratos Premium հիւրանոցի բացման արարողութեանը, որտեղ հանդէս էր գալու համերգով: Բացի այդ, երգչուհին պատրաստւում էր այնտեղ նշել իր 41-ամեակը:
Թրքական լրատւամիջոցները գրում են, որ Լոփէզն իր այցը չեղեալ է յայտարարել յունական լոբբիի ակտիւ աշխատանքների արդիւնքում:
Tert.am

0 Պատգամ: