Քշիշտոֆ Զանուսսի–
Երեւանն ունի իւրայատուկ
բնաւորութիւն, մթնոլորտ
Յուլիս 15, 2010 19:52
«Չեմ կարող ասել, որ Երեւանը աշխարհի ամենասիրուն քաղաքն է, սակայն այն ունի իւրայատուկ բնաւորութիւն, մթնոլորտ»,- յունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց յայտնի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին։
«Ստալինեան ժամանակաշրջանը բարեբախտաբար այդքան շատ հետք չի թողել Երեւանի ճարտարապետական տեսքի վրայ, որքան մնացած խորհրդային պետութիւններում, քանի որ դուք ճարտարապետութեան մէջ պահպանել էք ձեր ազգայինը, յատկապէս քաղաքի կենտրոնում»,-ասաց կինոռեժիսորը՝ յաւելելով որ Երեւանն իրեն այդ առումով յիշեցնում է Երուսաղեմը։
«Այնտեղ կայ խիստ օրէնք՝ բոլոր պատերը պէտք է քարապատւած լինեն, եւ դա է պատճառը, Երուսաղեմը խիստ արտայայտւած դիմագիծ ունի, իսկ արդէն Թել-Աւիվում ամէն ինչ խառնւած է իրար»,-ասաց լեհ կինոռեժիսորը։ Նա նաեւ նշեց, որ իրեն առաւել շատ դուր են գալիս Երեւանի մարդիկ։Յիշեցնենք, որ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակներում ցուցադրւելու է Քշիշտոֆ Զանուսսի «Փոխայց» ֆիլմը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment