Ադամ Շիֆն իր գործընկերների համար կազմակերպել է Ցեղասպանութեան մասին ֆիլմի ցուցադրութիւն
13:06 • 10.07.10
Կապիտոլիումի բլրում այսօր տեղի կունենայ գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղէտ. Ցեղասպանութիւն» ֆիլմի պրէմիերան։ Միջոցառումը կազմակերպել է ԱՄՆ կոնգրէսական, Հայոց Ցեղասպանութեան բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը։ Ֆիլմը պատմում է 1915–1923թթ. 1,5 միլիոն հայերի բնաջնջման մասին, և հասարակութեան ուշադրութիւնն է հրաւիրում Թուրքիայի այսօր իշխանութիւնների ժխտողական քաղաքականութեան վրայ։
Այս մասին հաղորդում է Հ. Յ. Դ. Հայ Դատի ամերիկեան յանձնախումբը։Ադամ Շիֆի խօսքով՝ իր համար մեծ պատիւ է կազմակերպել այս միջոցառումը, որն իրեն հնարաւորութիւն է տալիս իրազեկել իր գործընկերներին 20–րդ դարի առաջին Ցեղասպանութեան մասին։ «Ճանաչման համար պայքարում մեր միակ զէնքը ճշմարտութիւնն է, բայց ի վերջոյ յաղթելու է ճշմարտութիւնը»,– ասել է կոնգրէսականը։
Ֆիլմի ցուցադրութեանը կը յաջորդի քննարկում, որին կմասնակցեն ֆիլմի ռեժիսորը, Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջօն Էվանսը։
Tert.am

0 Պատգամ: