Վարդավառից մէկ օր առաջ...
Վաղը Հայաստանում նշում են Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը` Վարդավառը: Ըստ օդերևութաբանների այդ օրն, ի դէպ, լինելու է յուլիս ամսւայ ամենաշոգ օրը:
Քրիստոսի Պայծառակերպութիւնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից է և Պետրոս, Յովհաննէս եւ Յակոբոս առաքեալների առջեւ Քրիստոսի այլակերպութեան յիշատակն է, որն, ըստ աւանդութեան՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրայ: Քրիստոսի Պայծառակերպութեան մասին վկայում են Մատթէոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) աւետարանիչները. «Եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ:

Պետրոսը պատասխան տւեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՜ր, լաւ է, որ մենք այստեղ ենք, եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՜ն լսեցէք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելէք եւ մի վախեցէք: Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթ. 17: 2-8):
Ինչպէս տեղեկանում ենք Արարատեան թեմի տեղեկատւական համակարգից, Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպութիւնը տօնում է Զատիկից 98 օր յետոյ, յունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատւածում:

Հայաստանեայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպութեան տօն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տօնի անւանումն ունի, որից պահպանւել է նաեւ միմեանց վրայ ջուր ցողելու սովորոյթը: Պայծառակերպութեան տօնին յաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Իսկ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հին տապանակի և նոր Սբ.Եկեղեցու տօնը:

Հին Ուխտի տապանակը Հին կտակարանի ամենամեծ սրբութիւնն է, որտեղ պահւում էին Տասնաբանեայ պատւիրանների տախտակները, Ահարոնի ծաղկեալ գաւազանն ու մանանայով լի ոսկեայ սափորը:
Քրիստոնէական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տօնը՝ Եկեղեցու մշտնջենականութեան խորհրդով:
ԱՅՍՕՐ, 09:08
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment