Գրոնդոնան Մարադոնային խնդրել է մնալ
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիօ Գրոնդոնան ազգային թիմի գլխաւոր մարզիչ Դիէգօ Մարադոնային խնդրել է իր պաշտօնում մնալ գոնէ մինչև օգոստոսի 11-ը, երբ Արգենտինայի ընտրանին պէտք է ստուգողական հանդիպում անցկացնի Իռլանդիայի հաւաքականի հետ: Գրոնդոնան ցանկանում է, որ Մարադոնան աշխատանքը շարունակի ընդհուպ մինչև 2011 թ. Ամերիկայի գաւաթի խաղարկութիւնը: Ի դէպ, այդ մրցաշարը, ինչպէս տեղեկացնում է tiempopyme.com-ը, անցկացւելու է հէնց Արգենտինայում:

05.07.2010, 16:03
Aysor.am

0 Պատգամ: