Թուրքահայ լրագրող.–
Քլինթոնի յայտարարութիւնը ճնշում էր Թուրքիայի վրայ
Յուլիս 05, 2010 17:32
Թուրքական քաղաքական շրջանակներն առայժմ չեն արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ յունիսի 4-ին արած այն յայտարարութեանը, թէ Հայ-թուրքական յարաբերութիւններում գնդակը գտնւում է Թուրքիայի դաշտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Թուրքիայում հրատարակւող «Ակօս» թերթի խմբագիր Արիս Նալչըն:
«Լուրը տւել են, բայց պետական առումով արձագանքներ չկան»,- նշեց հայազգի լրագրողը՝ համոզմունք յայտնելով, որ հաւանաբար այս գիշեր արդէն որոշ մեկնաբանութիւններ կլինեն ԱՄՆ պետքարտուղարի յայտարարութեան վերաբերեալ:
Արիս Նալչըն նաեւ կիսում է պետքարտուղարի այն կարծիքը, թէ գնդակն այժմ գտնւում է Թուրքիայի դաշտում: «Հայաստանն իր բոլոր քայլերը կատարել է, եւ այժմ սպասում է Թուրքիային պատասխան քայլին»,- նշեց «Ակօսի» խմբագիրը:
Ըստ Նալչըի՝ Հիլարի Քլինթոնի յայտարարութիւնը որոշակի ճնշում է Թուրքիայի վրայ: «Հարկաւ որոշակի ճնշում է: Քանի որ ԱՄՆ-ի արտգործնախարարութեան կողմից նման յայտարարութիւն է եղել, բայց այժմ Թուրքիային այլ հարցեր են յուզում, քան Հայ-թրքական յարաբերութիւնները, եւ հաւանաբար դա է պատճառը, որ անմիջապէս պաշտօնական մակարդակով չարձագանքեցին Հիլարի Քլինթոնի յայտարարութեանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: