Դաւութօղլու.–
Թուրքիան Քլինթոնի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցելութեան առնչութեամբ դժգոհել է Վաշինգտոնին
09:57 • 07.07.10
Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Հարաւային Կովկասի երկրներ կատարած այցելութիւնը ժամանակային առումով շատ ճիշտ նախաձեռնութիւն էր: Այս մասին թուրքական TGRT հեռուստաալիքով ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն` աւելացնելով, որ Քլինթոնի այցը տարածաշրջանում կբերի դրական զարգացումներ:
Անդրադառնալով Քլինթոնի` Ծիծեռնակաբերդ կատարած այցելութեանը` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, որ չնայած այցը կրում էր մասնաւոր բնոյթ, Թուրքիան այդ առնչութեամբ իր դժգոհութիւնը յայտնել է Վաշինգտոնին:
Յիշեցնենք, որ Քլինթոնի՝ Երևան և Բաքու կատարած այցելութիւններից անմիջապէս յետոյ Ահմեթ Դաւութօղլուն անդրադարձել էր այդ թեմային: Ակնարկելով, որ այդ այցելութիւնը թափ է հաղորդելու Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորմանը, Թուրքիայի արտգործնախարարն ասել էր. «Մենք մօտիկից հետևում ենք թեմային: Յոյսով ենք` այս ամառ դրական զարգացումներ կլինեն Կովկասում»:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment