Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը
Յուլիս 06, 2010 22:50
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը Յուլիսի 6-ին ընդունել է Եւրոպական յանձնաժողովի արտաքին յարաբերութիւնների գլխաւոր տնօրինութեան Հարաւային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կեաէրին եւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դէ Լուցենբերգերին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Կեաէրը Հայաստան է ժամանել արդարադատութեան, ազատութեան եւ անվտանգութեան հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցութեան ենթակոմիտէի առաջին նիստին մասնակցելու նպատակով:
Էդւարդ Նալբանդեանը հաստատել է Հայաստանի պատրաստակամութիւնը . յուլիսի 19-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցութիւնների մեկնարկին, ինչպէս նաեւ վիզային ռեժիմի դիւրացման համաձայնագրի շուրջ:
Ջոն Կեաէրը դրական է գնահատել արդարադատութեան, ազատութեան եւ անվտանգութեան հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցութեան ենթակոմիտէի առաջին նիստի արդիւնքները, աւելացնելով, որ ԵՄ ու Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի դիւրացման եւ ռէադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցութիւնները Հայաստանի հետ կարող են սկսւել ընթացիկ տարւայ վերջում:
Կողմերը քննարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցութիւնների նախապատրաստական աշխատանքները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment