Ջենիֆէր Լոփէզի կիպրական այցելութիւնը չեղեալ է
յայտարարւել հայամէտ սենատորի ջանքերո՞վ
18:07 • 10.07.10
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոփէզի` Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութիւն ծրագրւած համերգը չեղեալ է յայտարարւել հայամէտ և յունամէտ հայեացքներով յայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդէսի ջանքերով: Այս մասին է տեղեկացնում թրքական NTV հեռուստաալիքը` վկայակոչելով կիպրական Fileleftheros թերթը:
Նշենք, որ Ջենիֆեր Լոփէզի այդ քայլը բուռն հակազդեցութիւն է առաջացրել Անկարայում: CNNTurk-ի փոխանցմամբ` հանրայայտ երգչուհուն քննադատել են ինչպէս թրքական իշխանութիւնները, այնպէս էլ ընդդիմութիւնը:
Թուրքիայի «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութիւնից պատգամաւոր Հալիդէ Ինջեքարան, հակազդելով Լոփէզի որոշմանը, յայտարարել է. «Աւելի լաւ կլինի` հրաւիրւեն ոչ թէ այնպիսիք, որոնք աշխարհում յայտնի են իրենց կոնքերով, այլ նրանք, ովքեր աչքի են ընկնում իրենց խելքով»:
«Եթէ այստեղ խօսքը մարդու իրաւունքների ոտնահարման մասին է, ապա Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան բնակիչների իրաւունքներն են ոտնահարւում։ Այդ խօսքերն աւելի շատ ուղղւած են Թուրքիայի դէմ»,- յայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցութիւնից խորհրդարանական Շենոլ Բալը:
Յիշեցնենք, որ Կիպրոսի թրքական հատւածում Ջենիֆեր Լոփէզի համերգը չեղեալ յայտարարելու մասին հաղորդագրութեան մէջ, մասնաւորապէս, նշւում էր.
«Ջենիֆեր Լոփէզը երբեք չի աջակցի այն պետութեանը կամ վարչակարգին, որը կոպտօրէն խախտում է մարդու իրաւունքները: Կիպրոսի առնչութեամբ արւած որոշ ուսումնասիրութիւններից յետոյ Լոփէզն իր խորհրդականների հետ որոշել է չեղեալ յայտարարել այցելութիւնը»:
Tert.am

0 Պատգամ: