Բժիշկները հիւանդի մարմնում աւելի քան
20 ասեղ են յայտնաբերել
Բրազիլացի բժիշկները հիւանդի մարմնում աւելի քան 20 ասեղ են յայտնաբերել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովստին` յղում անելվ տեղի ԶԼՄ-ներին:
Տարօրինակ յայտնագործութիւնը կատարւել է բրազիլական Ամազոնի Պարա նահանգում: Բժշկի մօտ ընդունելութեան է եկել 35-ամեայ մի կին և բողոքել է ականջի ցաւից: Նրա մարմնում գտնւող ասեղները յայտնաբերւել են պատահաբար` շնորհիւ ռենտգենեան լուսանկարի:
Նոր ուսումնասիրութեան արդիւնքում բժիշկները կնոջ մարմնում հաշւել են 24-26 պողպատէ ասեղներ: Առաջիկայ օրերին բժշկական խորհուրդը որոշելու է վիրահատական եղանակով կնոջ մարմնից օտար առարկաները հանելու արդիւնաւէտութեան ու նպատակայարմարութեան հարցը:
Նախնական տւեալների համաձայն` հիւանդը մեծացել է դերձակների ընտանիքում, և երեխայ ժամանակ անագրել «շփւել է» ասեղների հետ: Բժիշկները կարծում են, որ նա ինքնուրոյն է ասեղները մարմինը մտցրել` 9-ից 11 տարեկան հասակում: Մինչդեռ հանելուկ է մնում, թէ ինչու՞ հիւանդն այդ մասին չի յիշում և շուրջ 20 տարի գէթ մէկ անգամ ցաւերից չի բողոքել:
10.07.2010, 10:56
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment