Հայ-թրքական սահմանը կը բացւի մինչեւ
այս տարւայ սեպտեմբեր
Յուլիս 07, 2010 13:14
Վերջին շաբաթւայ ընթացքում Թուրքիան նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի վերաբերեալ իր քաղաքականութեան մէջ, եւ հաւանաբար Անկարան մինչեւ սեպտեմբեր կը բացի սահմանը, թէկուզ ժամանակաւորապէս: Կլոր սեղանին նման կարծիք է յայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը:
Նրա խօսքով, դա կլինի Անկարայի պատասխանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին եւ մէսիջ, որ Վաշինգտոնը չարհամարհի Թուրքիային:
«Իհարկէ, Թուրքիայի նոր ծրագրերը համաձայնեցւած չեն Ադրբեջանի հետ: Բայց հայկական ֆուտբոլային դիւանագիտութեան հիմնական ձեռքբերումը դարձաւ այն, որ հզօր հարւած հասցրեց «մէկ ազգ, երկու պետութիւն» սկզբունքին եւ թուրք-ադրբեջանական տանդեմին:
Նշենք, որ նախօրէին թուրքական լրատւամիջոցները տարածել էին Կարսի նահանգապետի հարցազրոյցը, որը խոտովանել էր, թէ Թուրքիայի ԱԳՆ-ն իրենից փաստաթղթեր է պահանջել Հայ-թրքական սահմանի վիճակի եւ հաղորդակցութեան ենթակառուցւածքների մասին: Ըստ նահանգապետի՝ եթէ համապատասխան հրահանգ լինի, մէկ ամսում հնարաւոր կլինի բացել սահմանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment