Ալիևի յայտարարութիւնների նպատակն է տապալել Ալմաթիում կայանալիք հնարաւոր հնգակողմ հանդիպումը
«Դասեր չքաղելով իրական պատմութիւնից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով»
«Կառուցողականութիւնը, հիմնւում է ճշմարտութեան, այլ ոչ թէ կառուցւում ստի, պատրանքների և սպառնալիքների վրայ»
18:33 • 07.07.10
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների վերջին և դրան նախորդած յայտարարութիւնները և քայլերը ս.թ. յունիսի 18-ի լոյս 19 –ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակութիւնն են: Դրանք ակնյայտօրէն միտւած են բանակցային գործընթացի ձախողմանը:
Այս մասին ՀՀ ԱԳՆ խօսնակ Տիգրան Բալայեանն ասել է՝ «Արմինֆօ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած հերթական ռազմատենչ յայտարարութիւնները՝ բանակցային գործընթացի իւրովի մեկնաբանութիւններով, ինչպէս նաև դրան նախորդած՝ Ադրբեջանի արտգործնախարարի և այլ պաշտօնեաների յայտարարութիւնները:
«Փորձելով յետ կանգնել Սանկտ Պետերբուգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններից՝ Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցութիւնների և ձեռք բերւած համաձայնութիւնների էութիւնը: Դրան հասնելու համար անյաջող փորձեր են կատարում վերաձևել պատմութիւնը, աշխարհագրութիւնը, ժողովրդագրութիւնը և միջազգային իրաւունքը:
Չնայած Բաքւի յուսահատ ճիգերին Պրագեան գործընթացը Պրագեան է, այլ ոչ թէ Բաքւի, Մադրիդեան առաջարկութիւնները Մադրիդեան են` ոչ թէ Բաքւի առաջարկութիւններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ սանձազերծած ագրեսիան Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակւել մէկ ելոյթում 13 անգամ յիշատակւած Ադրբեջանի տարածքային ամբողջականութեամբ:
Դասեր չքաղելով իրական պատմութիւնից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով և աւանտիւրաներով:Այս յայտարարութիւնները հաստատում են այն տեսակէտը, որ ամէն կարևոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարութիւնը նպատակաուղղւած քայլեր է ձեռնարկում բանակցութիւնները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսւող հնարաւոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականութիւնը, հիմնւում է ճշմարտութեան, այլ ոչ թէ կառուցւում ստի, պատրանքների և սպառնալիքների վրայ»,– ասել է նա։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment