Մոսկւայում հինգ Հայ է ձերբակալւել մարդ
առևանգելու մեղադրանքով

14:15 • 10.07.10
Մոսկւայում ուրբաթ գիշեր ձերբակալւել է 5 հայ, որոնց կասկածում են մարդ առևանգելու և իբր ՃՏՊ–ի հետևանքով վնասւած աւտոմեքենաների դիմաց նրա համար 50 հազար ռուբլի փրկագին պահանջելու մէջ։ Այս մասին յայտնել է Մոսկւայի ՆԳ պետական վարչութեան հասարակութեան հետ կապերի և տեղեկատւութեան բաժնի պետ Վիկտոր Բիրիւկովը։
«Փողի փոխանցման ժամանակ ոստիկանները ձերբակալել են մէկ հայի, իսկ աւելի ուշ գնացել այն վայրը, որտեղ ապօրինաբար պահւում էր երիտասարդը։ Դէպքի վայրում ոստիկանների ուղղութեամբ կրակել են, ինչից յետոյ ոստիկանները ձերբակալել են ազգութեամբ հայ 4 մարդու»,–ասել է Բիրիւկովը։
Երիտասարդն ազատւել է, կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին յայտնում է «Ռիա նովոստին»։
Tert.am

0 Պատգամ: