Րաֆֆի Յովհաննիսեանև.–
Մենք յաղթեցինք պատերազմը, բայց տանուլ տւեցինք խաղաղութիւնը
17:11 • 10.07.10
«Արցախում մենք յաղթեցինք պատերազմը, բայց տանուլ տւեցինք խաղաղութիւնը»,- այսօր «Ժառանգութեան» համագումարում յայտարարեց կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը՝ յաւելելով, որ թէև Հայաստանը պէտք է աշխատի կանխել բացասական զարգացումները ԼՂ շուրջ, նաև պէտք է պատրաստ լինի պատերազմի։
Յովհաննիսեանն առաջարկեց, որ Հայաստանը պրակտիկ քաղաքականութիւն իրականացնի Արցախի ամբողջական ճանաչման համար։ Ըստ նրա՝ ՀՀ-ն թէ՛ ԱԺ-ի, թէ՛ գործադիր իշխանութեան որոշմամբ պէտք է ճանաչի Արցախի անկախութիւնը իր ներկայ սահմաններով, ինչից յետոյ պէտք է Արցախի հետ մտնի ռազմավարական նշանակութեան համագործակցութեան մէջ։
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւններին՝ Յովհաննիսեանը շեշտեց, որ այդ յարաբերութիւններն առանցքային են, բայց այդ հաշտեցման գործընթացը պէտք է տեղի ունենայ Հայոց Ցեղասպանութեան փաստի՝ Թուրքիայի կողմից ճանաչւելու դէպքում։
Նա նաև անդրադարձաւ Ջաւախքում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ այն ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի ազգային անվտանգութեանն առնչւող խնդիր է։ «Պէտք է քաղբանտարկեալի խարանը վերացնենք նաև Ջաւախքում՝ սկսած Վահագն Չախալեանից»,- ասաց նա։
ՀՀ առաջին արտգործնախարարը նաև յայտարարեց, որ այսուհետև ՀՀ արտաքին քաղաքականութիւնը պէտք է հիմնւած լինի արժանապատւութեան և ազգային շահի վրայ, ինչի շնորհիւ Հայաստանը կը կարողանայ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել տարածաշրջանում։
Tert.am

0 Պատգամ: