ԵԱՀԿ ներկայացուցիչը հերքում է ադրբեջանական լրատւամիջոցների յայտարարութիւնները
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հանրային կապերի բաժնի տնօրէն Կլաուս Բերգմանը ի պատասխան հերքել է ադրբեջանական լրատւամիջոցների տարածած այն տեղեկութիւնները, որոնք վերջիններս վերագրել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարէշին:
Մասնաւորապէս, նա բացարձակապէս իրականութեանը չհամապատասխանող է որակել Ժ.Սոարէշին վերագրւող արտայայտութիւնն, իբրեւ` Հայաստանն է խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը: ԵԱՀԿ ներկայացուցիչը ադրբեջանական լրատւամիջոցների հնարանք է որակել Հայաստանի ղեկավարութեան ազդեցիկութեան եւ հեղինակութեան վերաբերեալ Ժ.Սոարէշի իբր տւած գնահատականները: «Ժոաո Սոարէշն այդպիսի յայտարարութիւններ չի արել: Դրանք բացարձակ կեղծիք են եւ չեն համապատասխանում իրականութեանը»,- նշել է նա:
Յիշեցնենք, որ ադրբեջանական BBC-ն հրապարակել էր իբր Ժոաո Սոարէշի հարցազրոյցը, որտեղ նա որպէս Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման խոչընդոտ էր համարել Հայաստանին եւ հայկական Սփիւռքին, եւ ասել, թէ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը բաւարար հեղինակութիւն չունի Հայաստանի քաղաքական դաշտում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: