Բաքուն «հոգ է տանում» Հայաստանի մասին...!!!
Յուլիս 06, 2010 12:34
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը մի շարք յայտարարութիւններ է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում, որ տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի անւան օդանաւակայանում, Քլինթոնի՝ Ադրբեջան այցի աւարտին:
Նա յայտարարել է, թէ ԱՄՆ-ի աջակցութեամբ իրականացւող էներգետիկ նախագծերի իրացումից ստացւած ֆինանսները իրական բարգաւաճում են բերում Ադրբեջանին, միեւնոյն ժամանակ աջակցութիւն են Վրաստանին: Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը եւս զերծ չմնայ դրանից: Սակայն, ցաւոք, Ղարաբաղեան հակամարտութիւնը թոյլ չի տալիս Երեւանին ներգրաւել տարածաշրջանի երկրների նման հրապուրիչ ծրագրերում:
«Կարծում եմ՝ մենք, հաւանաբար, այն քչերից ենք, որ կարող ենք ասել, թէ շինարարութեան եւ խողովակաշարի օգնութեամբ ստացւած ֆինանսները յանգեցնում են իրական բարգաւաճման Ադրբեջանում, եւ աջակցում են Վրաստանին: Մենք նոյնը ցանկանում ենք նաեւ Հայաստանին: Բայց մենք այստեղ մօտեցանք հակամարտութեան կարգաւորմանը: Հէնց մենք կարգաւորենք հակամարտութիւնը, կամ, առնւազն, կատարենք առաջին քայլը, իրականացնենք համանախագահների առաջարկած ծրագիրը, դա լուրջ ճեղքում կլինի հարաւ–կովկասեան երեք հանրապետութիւններում: Եւ այդ իմաստով Միացեալ Նահանգների դերն ահռելի նշանակութիւն ունի»,- ըստ ադրբեջանական 1news.az-ի՝ ասել է Մամեդեարովը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: