Անկարան պատրաստւում է բացե՞լ Հայ-թրքական սահմանը
14:00 • 06.07.10
Թուրքիայի Ներքին գործերի նախարարութիւնը գրաւոր հարցում է ուղարկել Կարսի և Իգդիրի նահանգապետարաններ` խնդրելով պատասխանել այն հարցին, թէ Հայ-թրքական սահմանի բացման դէպքում որքան ժամանակում հնարաւոր կլինի աւարտել նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Cihan գործակալութիւնը: Ի դէպ, որոշ թրքական աղբիւրներ էլ հաղորդում են, որ նահանգապետարաններին հարցումն ուղարկել է ԱԳՆ–ն։
Գրաւոր հարցման մասին յայտարարութեամբ հանդէս է եկել Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան` մանրամասներ ներկայացնելով երկրի ՆԳՆ-ի կողմից իրենց ուղարկւած հարցումից:
«Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարութիւնների միջև առկայ է Ցիւրիխում ստորագրւած համաձայնագիր, որը երկու երկրների խորհրդարանների կողմից վաւերացւելուց յետոյ կեանքի է կոչւելու: Սակայն առայժմ այդ փաստաթուղթը չի վաւերացւել խորհրդարանների կողմից, իսկ թէ երբ կը վաւերացւի, յայտնի չէ: Միւս կողմից Կարսի և Իգդիրի նահանգապետարաններին ուղարկւել է հարցում այն մասին, թէ սահմանների բացման դէպքում որքան ժամանակ կը պահանջւի սահմանադուռը, ինչպէս նաև ենթակառուցւածքները կարգի բերելու համար»,- յայտարարել է Կարսի նահանգապետը` ընդգծելով, որ իրենք կպատասխանեն ՆԳՆ-ի հարցմանը որոշակի աշխատանքներ իրականցնելուց յետոյ:
Ահմեթ Քարան, միևնոյն ժամանակ, ընդգծել է, որ եթէ օրակարգում յայտնւի Հայ-թրքական սահմանի բանցման հարցը, իրենք մէկ ամսւայ ընթացքում կաւարտեն պահանջւող բոլոր աշխատանքները:
«Ներկայ պահին Արևելեան սահմանադռան (Doğukapı) շրջանում աշխատանքները դադարեցւած են: Բայց եթէ Հայաստանը և Թուրքիան գան համաձայնութեան, և սահմանները բացւեն, ապա Արևելեան սահմանադուռը մէկ ամսւայ աշխատանքներից յետոյ պատրաստ կլինի: Սահմանի բացման դէպքում մեր կողմում ճանապարհների հետ կապւած որևէ խնդիր չկայ, իսկ ենթակառուցւածքներն էլ գտնւում են բարւոք վիճակում»,- յայտարարել է Կարսի նահանգապետը` աւելացնելով, որ սահմանների բացման դէպքում երկաթգիծը նոյնպէս պատրաստ է շահագործման։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment