Ինչպիսի՞ կապ կայ Ջենիֆեր Լոփէզի
եւ Հայ ոստիկանի միջեւ
Յուլիս 14, 2010 15:10
Առաջիկայ շաբաթ օրը Երեւանում տեղի է ունենալու «էլիտար» հարսանիք։ Ամուսնանում է ՀՀ ոստիկանութեան Երեւանի վարչութեան պետ Ներսիկ Նազարեանի որդին՝ Արմէնը, հաղորդում է «Հայկական ժամանակը»։
Հարսնացուի անունը Լուիզա է։ Հարսնացուի հայրը, ըստ թերթի աղբիւրների, մոսկւաբնակ Հայ մեծահարուստ է, ում պատկանում է մոսկովեան յայտնի հիւրանոցներից մէկը։ Նրա ընտանիքի կարողութիւնը գնահատւում է 50-60 միլիոն դոլար։ Թերթը գրում է, որ երիտասարդներն այնքան են սիրում միմեանց, որ նրանց ամուսնութեանը չի խոչընդոտում այն հանգամանքը, որ հարսնացուն՝ Լուիզան, 8 տարով մեծ է փեսացուից։ Եւ մի կարեւոր հանգամանք եւս. հարսնացուի հայրը Միացեալ Նահանգներում՝ Մալիբու ծովափնեայ քաղաքում ունի շքեղ ամառանոց, որի հարեւանութեամբ գտնւում է Ջենիֆեր Լոփէզի աւելի շքեղ առանձնատունը։
Այդ առանձնատներից ոչ յեռու գտնւում է նաեւ Շերի՝ Շերելին Սարգսեանի դղեակը։ Բնականաբար, գրում է թերթը, լինելու է ճոխ եւ թանկ հարսանիք, որին հրաւիրւած է Հայ հասարակութեան՝ Ներսիկ Նազարեանի պատկերացրած ամբողջ «էլիտան»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment