Հիլարի Քլինթոնն ակամայ քաջալերում է ադրբեջանական ագրեսիայի շարունակականութիւնը
«Դիւանագիտական այսպիսի լեզուն, գործնականում հակա–արդիւնաւէտ է, քանի որ անտեսում է եւ նոյնիսկ քաջալերում ադրբեջանական ագրեսիայի շարունակականութիւնը»
Յուլիս 05, 2010 10:27
Ամերիկայի Հ. Յ. Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համփարեանը հիասթափւած է Հայաստանում գտնւող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Համփարեանը, արձագանքելով Հայաստանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Էդւարդ Նալբանդեանի համատեղ մամուլի ասուլիսին, ասել է, որ իրենց հիասթափութեան պատճառն այն է, որ Քլինթոնը եւ՛ Բաքւում, եւ՛ Երեւանում կրկնեց ուժ չկիրառելու վերաբերեալ Հայաստանին ու Ադրբեջանին ուղղւած ԱՄՆ պետդեպարտամենտի յօրդորը՝ խուսափելով այդ հարցում Բաքւին մեղադրելուց։
«Դիւանագիտական այսպիսի լեզուն, թէեւ առաջին հայեացքից անկողմնակալ է թւում, սակայն հաշւի առնելով ԱՄՆ շահագրգռւածութիւնը տարածաշրջանային կայունութեան հարցում, գործնականում հակաարդիւնաւէտ է, քանի որ անտեսում է եւ նոյնիսկ քաջալերում ադրբեջանական ագրեսիայի շարունակականութիւնը»-ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէնը։ «Ամերիկեան անկախութեան տօնից ոգեշնչւած՝ մենք յոյս ունէինք, որ Քլինթոնը ուղղակիօրէն կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ուղղութեամբ լուծում գտնել՝ հիմնւելով ժողովրդավարութեան հիմնարար արժէքների եւ ինքնորոշման իրաւունքի վրայ։ Ի վերջոյ, եթէ 1776 թւականին հիմնադիր հայրերը շարժւէին պետդեպարտամենտի տրամանաբութեամբ, ԱՄՆ–ն մինչեւ հիմա բրիտանական գաղութ կլինէր»,-յայտարարել է Արամ Համփարեանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment