Ստեղծւել է առաջին աւտոմեքենան կոյրերի համար
17:44 • 03.07.10
Ամերիկացի գիտնականները Կոյրերի ազգային ֆեդերացիայի հետ համատեղ մշակել են պատմութեան մէջ առաջին աւտոմեքենան կոյրերի համար։ Ford Escape արտաճանապարհային աւտոմեքենայի հիմքի վրայ պատրաստւած մեքենան այժմ փորձարկում է անցնում։Մոդելը զինւած է նորագոյն տեխնոլոգիական մշակումներով, լէյզերներով և տեսախցիկներով, որոնք տեսողութիւնից զրկւած վարորդին օգնում են ինքնուրոյն վարել մեքենան։
Աւտոմեքենայում կայ «ուղեկցորդ», որը մետաղական ձայնով թելադրում է վարորդին՝ ուր գնալ, որ կողմ թեքւել և երբ սեղմել գազի սեղմակը։ Վարորդը հագնում է վիբրացիայով ձեռնոցներ, որոնցից իւրաքանչիւրը հինգ փոքրիկ շարժիչ ունի, որոնք էլ տեղեկացնում են վարորդին՝ որ կողմ թեքւել։ Յատուկ կառաւարման վահանակի շնորհիւ վարորդի դէմքին և ձեռքերին տարբեր արագութեամբ ու ջերմութեան խտացւած օդ է արձակւում վարորդի դէմքին ու ձեռքերին, որոնք էլ նրան նախազգուշացնում են տարբեր տիպի խոչընդոտների մասին։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment