Կարդինալեն երբեք չի ընկել սիրահետողների ծուղակը
Վենետիկի փառատօնում լրագրողների ու կինոգործիչների ուշադրութիւնը գրաւել էր արաբական զգեստներով մի աղջնակ, ում շարունակ լուսանկարում էին: Այդ աղջիկը նաև կինոյում նկարահանւելու առաջարկներ էր ստանում, սակայն կտրականապէս մերժում էր բոլորին:
Յաջորդ օրը իտալական թերթերը «Աղջիկը, որը չի ուզում զբաղւել կինոյով» վերնագրերով յօդւածներ տպագրեցին: Աղջնակի մասին տարիների հեռւից` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց նոյն ինքը` համաշխարհային կինոյի լաւագոյն դերասանուհիներից մէկը` Կլաուդիա Կարդինալեն:
«Որքան շատ էի «ոչ» ասում, այդքան շատ էին նրանք պնդում, այնպէս, ինչպէս սիրահատող տղամարդն է կնոջ մերժումից առաւել հետաքրքրութիւն դրսևորում»,- կատակեց Կ. Կարդինալեն:
Կինոյով զբաղւել չցանկացող և ուսուցչուհի դառնալ երազող Կ. Կարդինալեն, սակայն, հասցրել է նկարահանւել շուրջ 130 ֆիլմերում և գրաւել է ոչ միայն իտալացի հանդիսականին, այլև աշխարհը: Չնայած դրան` դերասանուհին համեստօրէն խոստովանում է, որ իր բախտը բերել է, քանի որ իր գործունէութիւնը ծաւալել է իտալական կինոարւեստի ոսկէ տարիներին և աշխատել է լաւագոյն ու ամենայայտնի ռեժիսորների հետ:
Կ. Կարդինալեն համաձայն չէ այն ասոյթի հետ, թէ «կինոն կնոջ սիրեկանն է, որը կա’մ երջանկութիւն, կա’մ դժբախտութիւն է բերում»:
«Աշխատանքը` մի բան է, անձնականը` մէկ այլ բան: Այդ երկուսը ես չեմ խառնել, ու չնայած շատ են եղել գեղեցիկ դերսանաններ, ովքեր փորձել են սիրահետել ինձ, բայց ես երբեք չեմ ընկել նրանց ծուղակը»,- ժպտալով պատմեց դերասանուհին:
ԱՅՍՕՐ, 15:04
Aysor.am

0 Պատգամ: