ՀՀ ՊՆ-ը Սաբիրօղլուին խորհուրդ է տալիս թերթել պատմութեան էջերը
Յուլիսի 9-ին Ադրբեանի պատերազմի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մէջ:
«Այս կապակցութեամբ կրկին յայտարարում ենք. ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնն առ այսօր պաշտօնական ոչ մի դիմում չի ստացել յունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինեալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերեալ:
Իսկ Ադրբեջանի պատերազմի նախարարութեան մամուլի խօսնակին խորհուրդ ենք տալիս մէկ անգամ ևս թերթել պատմութեան էջերը, վերյիշել Սումգայիթի, Բաքւի, Մարաղայի ջարդերը, Շահումեանի, Գետաշէնի սպանւած և տեղահանւած հազարաւոր խաղաղ բնակիչներին, քնած Հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխօսել հումանիտար ու մարդկային նորմերից», - ասւած է ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան տարածած հաղորդագրութիւնում:
10.07.2010, 12:22
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment