Ուխտագնացութիւն`
Տիգրան Մեծի ծննդեան 2150-ամեակի առթիւ
«Մենք երիտասարդութեան ուժերով ապացուցելու ենք միջազգային հանրութեանը, որ Հայաստանն իր հողի վրայ դարեր ու հազարամեակներ ապրել և արարել է»
Այսօր Տիգրան Մեծի ծննդեան 2150-ամեակի առթիւ ուխտագնացութիւն է կազմակերպւել Արագածոտնի Աղձք գիւղ, որտեղ ամփոփւած է Տիգրան Մեծի աճիւնը: Aysor-ի թղթակիցը Աղձքից տեղեկացնում է, որ ուխտագնացութեանը մասնակցում են շուրջ 700 ուսանողներ:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետական կուսակցութեան երիտասարդական թևը և Երևանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետը:
Նախաձեռնութեան հեղինակ պատմաբան Արտակ Մովիսիեանը, կարևորելով Տիգրան Մեծի ծննդեան 2150-ամեակին նւիրւած միջոցառումների շարքը, շեշտեց դրանց դերը երիտասարդութեան դաստիարակութեան գործում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան խորհրդի նախագահ Կարէն Աւագեանի խօսքով, ուխտագնացութեան նպատակը մէկն է` այսօրւայ երիտասարդութեանը հասանելի դարձնել պատմութեան այն արժէքները, որ ունենք:
«Մենք երիտասարդութեան ուժերով ապացուցելու ենք միջազգային հանրութեանը, որ Հայաստանն իր հողի վրայ դարեր ու հազարամեակներ ապրել և արարել է: Եւ մեր երիտասարդները կլինեն այն դեսպանները, որոնք կտարածեն ժամանակակից մեթոդներով այդ պատմական իրողութիւնը»,- ասաց Կ. Աւագեանը:

24.10.2010, 13:32
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment