Թրքական մամուլը
խմբագրել է
Սերժ Աւեդիքեանի
խօսքերը
Թաներ Աքչամի գրքերը, որոնք ապացուցում են Հայ ժողովրդի հանդէպ իրականացւած Ցեղասպանութիւնը: Իսկ Թաներ Աքչամը թուրք պատմաբան է, ով տիրապետում է օսմաներէնին և գիտի՝ ինչպէս օգտագործել արխիւները»,
20:16 • 20.10.10
«Ասել եմ, որ ֆիլմն ուղղակիօրէն չի խօսում Հայոց Ցեղասպանութեան մասին։ Այն ներկայացնում է պատմական փաստ՝ 1910թ. Կոստանդնուպոլսում շների ոչնչացումը, որի պատասխանատուն երիտ–թուրքերի կառավարութիւնն էր: Ստացւում է՝ ֆիլմը Հայոց Ցեղասպանութեան մասին չէ, բայց այդ մետաֆորան ճիշտ է, որովհետև նոյն կառավարութիւնն էր, որ իրականացրեց Ցեղասպանութիւնը: Ահա սա եմ պատասխանել թուրք լրագրողի հարցին»: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրոյցում ասաց ֆրանսահայ յայտնի ռեժիսոր Սերժ Աւեդիքեանը, ով վերջերս մասնակցում էր Անթալիայի «Ոսկէ նարինջ» կինոփառատօնին:
Բացի այդ, Սերժ Աւեդիքեանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ` կապւած Թուրքիայում իր «Շների պատմութիւն» (Chienne d’histoire) անիմացիոն ֆիլմի ցուցադրութեան և իր մասնակցութեամբ թրքական համալսարանում Հայոց Ցեղասպանութեան թեմայով տեղի ունեցած քննարկման մասին:
«Նոյն Անթալիայի փառատօնի ժամանակ իմ աչքի առջև իմ ֆիլմի 10 հազար խտասկաւառակներ բաժանւեցին ուսանողներին, որպէսզի նրանք ուսումնասիրեն այն: Բացի այդ, Անթալիայի համալսարանում երեք ժամ տևողութեամբ հանդիպում ունեցայ ուսանողների հետ, որի ընթացքում հարցեր հնչեցին իմ ֆիլմի և Ցեղասպանութեան մասին»,- ասաց Աւեդիքեանը` ընդգծելով, որ ինքը հանդիպման ընթացքում թուրք ուսանողներին պատմական ապացոյցներով ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան փաստը:
«Թուրք ուսանողներին պատմեցի դրա մասին՝ պատմական հիմքերով, մի քանի անգամ գործածելով Ցեղասպանութիւն եզրոյթը: Հանդիպման աւարտին մի քանի ուսանողներ մօտեցան ինձ և ասացին, որ այդ պատմական իրադարձութիւններին դժւար է տալ Ցեղասպանութիւն բնորոշումը: Ես նրանց պատասխանեցի, որ մի քանի ոչ հայ պատմաբանների գրքեր, որոնք թարգմանւել են թուրքերէն, պէտք է մտնեն թրքական համալսարաններ, որպէսզի թուրք ուսանողները թոթափեն մեղաւորութեան զգացումը՝ ընդունելով այդ ժամանակաշրջանի պատասխանատուների որոշումները, այսինքն` երիտթուրքերի իրականացրած յանցագործութիւնները: Օրինակ բերեցի Թաներ Աքչամի գրքերը, որոնք ապացուցում են Հայ ժողովրդի հանդէպ իրականացւած Ցեղասպանութիւնը: Իսկ Թաներ Աքչամը թուրք պատմաբան է, ով տիրապետում է օսմաներէնին և գիտի՝ ինչպէս օգտագործել արխիւները», - նշեց յայտնի ֆրանսահայ ռեժիսորը:
Երէկ թրքական Milliyet օրաթերթից թարգմանաբար հատւածներ էինք ներկայացրել ֆրանսահայ յայտնի ռեժիսոր Սերժ Աւեդիքեանի հարցազրոյցից:
Ըստ թերթի՝ Աւեդիքեանն ասել էր. «Միջազգային մամուլը, ուշադրութիւն դարձնելով իմ հայկական ծագման վրայ, այդ ֆիլմը փորձում է ներկայացնել որպէս բռնագաղթի ալեգորիայ: Սակայն ես երբէք նման բան չեմ ասել»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment