Zaman.-
ԱՄՆ-ի հակահրթիռային կայանքները
Թուրքիային կպաշտպանեն
Իսրայէլի յարձակումից
Հոկտեմբեր 25, 2010 15:12
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում տեղադրւելիք հակահրթիռային պաշտպանութեան համակարգերի շուրջ իր հրապարակման մէջ թուրքական Zaman-ը նշել է, թէ դրանք ուղղւած չեն լինի Իրանի դէմ եւ չեն էլ պաշտպանի Իսրայէլին, աւելին՝ Իսրայէլի յարձակումից կպաշտպանեն Թուրքիային։
Դեռեւս շարունակւող հակահրթիռային պաշտպանութեան համակարգերի տեղակայման խօսակցութիւնների ֆոնին, թուրքական կողմը երաշխիքներ է պահանջել ԱՄՆ-ից, որ դրանցում տեղադրւած հետախուզական սարքերի միջոցով ստացւած տւեալները չեն տրամադրւի Իսրայէլին, նաեւ պահանջել է Իրանին հանել վտանգ ներկայացնող երկրների շարքից։ ԱՄՆ-ը այս պահանջներին դրական պատասխան է տւել։
Հակահրթիռային կայանքների տեղադրումը, որոշ շրջանակներ համարում են ԱՄՆ-ի կողմից Իսրայէլին պաշտպանելու քայլ, ինչը չի համապատասխանում իրականութեանը երկու պատճառով՝ Նախ, Իսրայէլը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Երկրորդ` Իսրայէլը նման կայանքի կարիք չունի, քանի որ ունի սեփական հակահրթիռային համակարգ։ Աւելին՝ ՆԱՏՕ-ի համաձայնագրով, եթէ մի երկիր յարձակւում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրայ՝ այն համարւում է յարձակում ՆԱՏՕ-ի վրայ։ Ուստի, ԱՄՆ-ը հասկացնում է, որ Թուրքիայում տեղադրւելիք հակահրթիռային կայանքները Թուրքիային կպաշտպանեն Իսրայէլի յարձակումներից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment