ՀՀ գլխաւոր դատախազն ընդունել է Թուրքիայից
ժամանած պատւիրակութեանը
ՀՀ գլխաւոր դատախազ Աղւան Յովսէփեանը առանձնազրոյց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտին եւ Օմար Եանարին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են յանցաւորութեան դէմ պայքարում համագործակցութիւնը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատումը: Ա.Յովէփեանը յոյս է յայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրաւապահ մարմինների միջեւ համագործակցութեան ձեւաւորմանը:
Ա.Յովսէփեանն ընդունել է նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Ցելլի գլխաւոր դատախազ Հարալդ Ռենջին: Քննարկւել են համագործակցութեանը վերաբերող հարցեր:
Գերմանիայի եւ Թուրքիայի պատւիրակները Հայաստան են ժամանել մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եւրոպայի դատախազների խորհրդատւական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

7օր

0 Պատգամ: