Հայութեան խնդիրները տարածաշրջանում
անհրաժեշտ է պահել ուշադրութեան կիզակէտում
Հոկտեմբերի 12-ից 16-ը «21-րդ դարի տեղեկատւական անվտանգութիւնը և հայկական լրագրութիւնը» թեմայով Ստեփանակերտում կայացած ԶԼՄ-ների Համահայկական Ֆորումի ընթացքում, որին մասնակցել են շուրջ երկու հարիւր լրագրող աշխարհի 26 երկրներից, ի թիւս այլ հարցերի քննարկւել են Հիւսիսային Կովկասի աւանդական հայկական համայնքներում նոր արդիական գործօններն ու խնդիրները:
Տարածաշրջանի և ողջ Ռուսաստանի ընդգրկմամբ հայկական ինքնակազմակերպման ներքին խնդիրներն առնչւում են տարածաշրջանի խնդիրների' իշխանութիւնների հետ փոխ–յարաբերութիւնների, տեղի այլ էթնիկական հանրութիւնների և Հարաւային Կովկասի ներսում միգրացիոն նոր հոսքերի հետ:
Մասնակիցները հանգել են ընդհանուր կարծիքին, թէ Հայութեան խնդիրները տարածաշրջանում անհրաժեշտ է պահել ուշադրութեան կիզակէտում:
0 Պատգամ:
Post a Comment