Թուրքերը հացադուլ են արել Ղարաբաղի համար...
16:44 • 18.10.10
Իգդիրում «Հայոց Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարի» միութեան անդամները հոկտեմբերի 16-ին մէկօրեայ հացադուլ են արել Լեռնային Ղարաբաղի համար:
Թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` հացադուլն աւարտւել է երէկ երեկոյեան: Այս քայլով թրքական կազմակերպութեան անդամները ցանկացել են իրենց դժգոհութիւնը յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիային վերջ դնելու առնչութեամբ ընդունւած որոշումները» չկատարելու համար:
Թուրքերն իրենց հացադուլը սկսել են աղօթքով «հայերի կողմից սպանւած թուրքերի» հոգիների հանգստութեան համար:
Ադրբեջանա-թրքական այդ շօուին իր աջակցութիւնն է յայտնել Կարսում Ադրբեջանի փոխհիւպատոս Ռաֆիկ Ռուսթեմովը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment