«Տաթևի Թևեր» ճոպանուղին
գրանցւեց Գինէսի գրքում
16:56 24.10.10
«Տաթևի Թևեր» ճոպանուղին այսօր գրանցւեց Գինէսի համաշխարհային ռեկորդների գրքում: Սերտիֆիկատը Տաթևում Ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Բեկոր Փափազեանին յանձնեց Գինէսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն։
«Տաթևի Թևեր» ճոպանուղին իր երկարութեամբ ռեկորդային է այն տեսակի ճոպանուղիների մէջ, որոնք ընթանում են առանց կանգառի և աշխատում են երկու ուղղութիւններով։
Հիմնադրամի գործադիր տնօրէնի խօսքով՝ այն ոչ միայն կնպաստի Հայաստանի ճանաչելիութեանը, այլև կնպաստի զբօսաշրջութեան զարգացմանը։ Փափազեանը վստահ է, որ Գինէսի համաշխարհային ռեկորդների գրքում «Տաթևի Թևերի» գրանցումը ճանաչելի կդարձնի Հայաստանը։
«Շատ սահուն էր ճոպանուղու ընթացքը, շատ զգացւած եմ և շատ տպաւորւած»,- սերտիֆիկատը յանձնելուց յետոյ լրագրողներին ասաց Կարին Վալերիոն։ Նա առաջին անգամ է Հայաստանում, սակայն, իր խօսքով, Հայաստանից որոշ տպաւորութիւններ է ձեռք բերել Արարատի նկարները նայելով։
Ինչ վերաբերում է ճոպանուղու տեխնիկական հնարաւորութիւններին, Վալերիոն նշեց, որ ճոպանուղու տեխնիկական պարամետրերի մասին տեղեկութիւնը նախապէս փոխանցւել է իրենց տեխնիկական թիմին. «Իսկապէս, ճոպանուղին ունի տեխնիկական առանձնայատկութիւն»։
Հալիձոր-Տաթև ճանապարհը աւտոմեքենայով հնարաւոր է անցնել 40 րոպէում, մինչդեռ ճոպանուղիով ճանապարհն անցնում են 11 րոպէում։ Ճոպանուղին անցնում է Որոտանի կիրճի վրայով՝ հատելով Որոտան գետը։

Tert.am

0 Պատգամ: