ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆ.–
Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ծախսերի
վերաբերեալ Հայաստանի անհանգստութիւնը տեղին է
Հոկտեմբեր 18, 2010 14:00
Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողութեան ժամկէտի երկարացման հարցը վերաբերում է միայն Մոսկւային եւ Երեւանին: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տւած հարցազրոյցում յայտարարել է Հարաւային Կովկասում Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Մեզ, իհարկէ, այդ հարցը հետաքրքրում է, եւ եւ կարծում եմ, որ այսօր տարբեր կողմերի հետ խորհրդակցելու անհրաժեշտութիւն կայ, որ համոզենք հարեւաններին, թէ այդ պայմանագիրը իրենց համար սպառնալիք չէ»,- նկատել է Սեմնեբին: Նրա խօսքով, հարկաւոր է քննարկել Կովկասում ռազմական պոտենցիալի աւելի լայն համատեքստ:
«Չի զարմացնում, օրինակ, Հայաստանի այսօրւայ անհանգստութիւնն Ադրբեջանում ռազմական լայնածաւալ ծախսերի կապակցութաամբ: Եթէ կողմերը միջոցներ եւ հակամիջոցներ ձեռնարկեն, դա կարող է վերջնարդիւնքում իջեցնել ուժի կիրառման շէմը, հակառակ դէպքում, այն վտանգաւոր եւ ողբերգական կլինի»,- ասել է Սեմնեբին՝ ընդգծելով, որ չի կարելի թոյլ տալ Ղարաբաղեան հակամարտութեան ռազմական կարգաւորման հնարաւորութիւն:
Յատուկ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ Ղարաբաղեան խնդրի ձգձգումը ողբերգական կլինի: «Այն արդէն բաւական երկար շարունակւում է եւ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, նրա հարեւանների համար, քանի որ այդ հակամարտութիւնը վակուումի մէջ չէ»,- ասել է Սեմնեբին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմը Ղարաբաղի հետ շփման գծում, որտեղ վերջին ամիսներին մի շարք միջադէպեր են գրանցւել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment