Ռուսաստանը գտել է Իրանին
С-300 վաճառելու ձևը
15:08 • 16.10.10
Վենէզուելայի նախագահ Ուգօ Չավեզը, որն այցով գտնւում է Մոսկւայում, հանդիպել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։
Իսրայէլական nana10 պորտալը յայտնում է, որ էներգետիկայի, գիւղատնտեսութեան և մեքենաշինութեան ոլորտներում համագործակցութեանը զուգահեռ՝ կողմերը քննարկել են նաև Վենէզուելային ռուսական զինամթերքի մատակարարման հարցը, մասնաւորապէս, ԻԼ մակնիշի 10 ինքնաթիռի, ՄԻ–28 մակնիշի ուղղաթիռի և Сухой ընկերութեան կործանիչի վաճառքի հարցը։ Գործարքի արժէքը կազմում է մօտ 1 միլիարդ դոլար։
Սպառազինութիւնների ոլորտի ռուս փորձագէտ Իգոր Կորոտչենկոն կարծում է, որ գործարքը նաև ներառելու է Վենէզուելային զէնիթահրթիռային С-300 համակարգերի վաճառքը, որոնցից ՄԱԿ–ի վերջերս սահմանած պատժամիջոցների հետևանքով զրկւեց Իրանը։
Ըստ իսրայէլական աղբիւրի՝ գործարքը կարող է առաջացնել ԱՄՆ–ի դժգոհութիւնը՝ հաշւի առնելով Վենէզուելայի ու Իրանի սերտ յարաբերութիւնները։ Վտանգ կայ, որ արդիւնքում С-300–ները կարող են յայտնւել Թեհրանի տրամադրութեան տակ, ինչը Իսրայէլն ու ԱՄՆ–ն ամէն կերպ փորձում են թոյլ չտալ։

Tert.am

0 Պատգամ: