Ի՞նչ կապ կայ «Պզօ»-ի ու
Լեռնային Ղարաբաղի հարցի միջեւ
Հոկտեմբեր 19, 2010 16:35
Ամերիկայում «հայկական» մաֆիայի գործունէութիւնը հնարաւոր է Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ ճնշումների տեղիք տայ։ Հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսում կարծիք յայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի իշխանութիւնների հնարաւոր ճնշումները կարող են իրականացւել ԼՂ խնդրի կարգաւորման ուղղութեամբ։ Ըստ նրա՝ հնարաւոր է, որ Հայաստանի նախկին եւ ներկայ որոշ պաշտօնեաների հաշիւներ արտասահմանում սառեցւեն։
Մելիքեանն անդրադառնալով ԼՂ խնդրի կարգաւորման ներկայ փուլին նշեց, որ մտահոգիչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելութեան խմբում ՄԱԿ-ի ներկայացուցիչների ընդգրկումը։ «Ազատագրւած տարածքներում գնահատման առաքելութեան մէջ նրանց ընդգրկւածութիւնը կարող է մէկ բան նշանակել. ՄԱԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են զեկոյց պատրաստել փախստականների վերադարձի համար»,- ասաց նա։
Ըստ Մելիքեանի` Հայաստանը պէտք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, բայց մինչեւ ճանաչումը ակտիւ բանակցային գործընթաց պէտք է սկսի Ստեփանակերտի իշխանութիւնների հետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment