Երեկոյթ Ճապոնիայում`
ի պատիւ Դիանա Աղաբէգ Աբգարի
ժառանգների
Հոկտեմբերի 17-ին լրացաւ Հայ մտաւորական, հասարակական և քաղաքական
ականաւոր գործիչ Դիանա Աբգարի ծննդեան 141-րդ տարեդարձը
Հոկտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր երեկոյթ` ի պատիւ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպան Դիանա Աղաբէգ Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի և ծոռան` Դէնիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացաւ Հայ մտաւորական, հասարակական և քաղաքական ականաւոր գործիչ Դիանա Աբգարի ծննդեան 141-րդ տարեդարձը: Այս առաքելութեանը նրանց էր միացել նաև Ճապոնիայում ՀՀ դեսպանութեան անձնակազմը` ծաղկեպսակ զետեղելով Եոկոհամայում 1937թ. իր մահկանացուն կնքած և արտսահմանցիների գերեզմանատանը թաղւած Դիանա Աբգարի շիրիմին:
Երեկոյթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դէնիզ Աբգարը դեսպանութեանը նւիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող արխիւային նիւթեր, ի թիւս Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Համօ Օհանջանեանի 1920 թ. յուլիսի 22-ով թւագրւած պաշտօնական նամակի պատճէնը` Դիանա Աբգարին պատւոյ հիւպատոսի կոչում շնորհելու և Ճապոնիայի կառավարութեանը էկզեկւատուրայ յանձնելու թոյլտւութեան վերաբերեալ:
ԱԳՆ մամուլի, տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ ծաղկեպսակ զետեղելու արարողութեանը, ինչպէս նաև դեսպանութեանը տեղի ունեցած ընդունելութեանը, ներկայ էին նաև Ճապոնիա-Հայաստան բարեկամութեան միութեան անդամներ և ճապոնական «NHK» և «Asahi shinbun» թերթերի լրագրողներ:

ԱՅՍՕՐ, 18:17
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment