Գիւմրիում բացւեց խաչքարերի պուրակը




18:01 • 23.10.10
Շիրակի մարզպետարանում Սերժ Սարգսեանը մօտ 1 ժամ աշխատանքային խորհրդակցութիւն անցկացրեց՝ մարզի ղեկավարութեան հետ քննարկելով մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այնուհետև նա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանութեամբ հիմնւած խաչքարերի պուրակում դիտեց Ջուղայում աւերւած խաչքարերի կրկնօրինակները։
Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների տեղադրումը իւրօրինակ բողոք է մշակութային եղեռնի դէմ։ Խաչքարերի պուրակում այժմ տեղադրւած է 20 խաչքար, որոնք ստեղծւել են քաղաքի քանդակագործների կողմից։ Հետագայում նախատեսւում է պուրակում տեղադրել 100-ից աւելի խաչքար։
Սերժ Սարգսեանն այս պահին մասնակցում է Գիւմրիի Վարդանանց հրապարակում անցկացւող «Քաղաքի օր» տօնակատարութեանը։


Tert.am

0 Պատգամ: