Համաշխարհային
ժառանգութեան հիմնադրամ.–
Թուրքիայում աւերւում
են հայկական Անիի յուշարձանները
Հայաստանի մայրաքաղաք Անին՝ հայկական
քաղաքակրթութեան անզուգական արժէք է
Հոկտեմբեր 25, 2010 08:28
Կալիֆորնայում գտնւող «Համաշխարհային ժառանգութեան հիմնադրամ»-ը ներկայացրել է վտանգի տակ գտնւող մշակութային արժէքները, որոնց մէջ է յայտնւել Թուրքիայի տարածքում գտնւող հայկական պատմական Անի քաղաքը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Համաշխարհային ժառանգութեան հիմնադրամ»-ը իր «Պահպանել մեր կորցրած ժառանգութիւնը» անունով զեկոյցի մէջ ընդգրկած 12 յուշարձանա-մշակութային կենտրոնների մէջ ներառած եւ Թուրքիայի տարածքում գտնւող 10-11-րդ դարերում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի յուշարձանների պահպանութեան հետ կապւած լուրջ մտահոգութիւններ է ներկայացնում։ Ըստ որի՝ 10-11-րդ դարում Հայաստանի մայրաքաղաք Անին՝ հայկական քաղաքակրթութեան անզուգական արժէք է։ «Անիի աւերակների մէջ ամենատպաւորիչ եկեղեցու՝ 1001-ին կառուցւած Անիի մայր տաճարի ոճը մէկ հարիւրամեակ յետոյ կրկնօրինակեցին Եւրոպայում։ Այժմ անհրաժեշտ է աշխատանքներ սկսել կանգնեցնելու Անիի աւերումը եւ պահպանութեան տակ առնել այն»-նշւել է զեկոյցում։
Անիին նվւիրւած 2 էջանոց զեկոյցում նշւել է, որ Անին անբաւարար հոգածութեան պատճառով կանգնել է ոչնչացման վտանգի առաջ, քանի որ վերանորոգման անւան տակ ենթարկւում է մի շարք բացասական նախաձեռնութիւնների։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment