«Մենք ճշմարտութիւն ենք տարածում,
ադրբեջանցիները` կեղծիք»
«Պէտք է համախմբել ՀՀ-ի, Արցախի և սփիւռքահայութեան ուժերը և հնարաւորինս շատ ներդրումներ անել տեղեկատւական պայքարում»,- նման տեսակէտ է յայտնել ԱՄՆ-ում հրապարակւող յայտնի «Կալիֆորնիա կուրիէր» շաբաթաթերթի խմբագիր-հրատարակիչ Յարութ Սասունեանը` «Տեղեկատւական հակազդեցութիւն» թեմայով օրերս կայացած հեռուստակամուրջի եթերում, որը կազմակերպում է «Շանթ» հեռուստաընկերութիւնը` «Հայկական աշխարհ» նախագծի շրջանակներում:
«Թէև ազերիներն ունեն նաւթի և գազի մեծածաւալ ռեսուրսներ, սակայն մենք էլ այդքան խեղճ վիճակում չենք: Մենք նոյնպէս ունենք մեծ ռեսուրսներ: Պարզապէս մենք չենք օգտագործում մեր ռեսուրսների անգամ 2 տոկոսը»,- ասել է Յ. Սասունեանը և նշել, որ լոբբինգի և տեղեկատւական հակազդեցութեան անհրաժեշտութեան խնդիրը դեռ այդքան էլ լաւ չի արմատաւորւել մեր ժողովրդի գիտակցութեան մէջ, ուստի մենք առայժմ լաւ չենք գիտակցում այս գործում առաւելագոյնը ներդնելու անհրաժեշտութիւնը: «Նման բաների համար գումարներ հեշտութեամբ չեն տալիս, սակայն եթէ ճիշտ բացատրենք, թէ սա ինչ կարևոր հարց է, առաջնահերթութիւնները դրւեն սեղանին ու ասւի, որ այս կարևոր հարցի համար այսքան գումար է անհրաժեշտ, ձեզ վստահեցնում եմ` գումարներ կտրամադրեն: Խնդիրները բարձրացնելու ու ներկայացնելու հարց է: Մեր գործը շատ աւելի հեշտ է, քան ազերիներինը: Նրանք պէտք է փորձեն իրենց կեղծիքները տարածել և համոզել աշխարհին, որ սա ճշմարտութիւն է: Մեր պարագայում` մենք պաշտպանում ենք ճշմարտութիւնը: Ազերիները, ճիշտ է, մեծ գումարներ են տրամադրում այս ամէնին, սակայն եթէ մեր գումարներն էլ ճիշտ օգտագործւեն, մենք արդիւնաւէտ կաշխատենք ու յաղթանակած դուրս կգանք այս տեղեկատւական պայքարից»,- նշել է Յարութ Սասունեանը:
Հեռուստակամուրջի ժամանակ քննարկւել են ուղիներ` համախմբելու ունեցած ռեսուրսները` տեղեկատւական հակազդեցութեան ոլորտում: Մասնաւորապէս նշւել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի Թէժ գծի մասին` hotline@iprc.am, որ կոչւած է համացանցից եւ բաց տեղեկատւական այլ աղբիւրներից տւեալներ հաւաքագրել Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան մասին աղաւաղւած փաստերի, ապատեղեկատւութեան, ինչպէս նաեւ ճշգրիտ տեղեկատւութիւն ստանալու իրաւունքի խախտման վերաբերեալ`այդ խախտումների վերացման ուղղութեամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

ԱՅՍՕՐ, 16:12
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment