Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը
երևանեան միջոցառմանը չի մասնակցի
Եւրոպայի դատախազների խորհրդատւական խորհրդի լիագումար նիստին, որը տեղի է ունենալու հոտեմբեի 19-21-ը Երևանում, Ադրբեջանի դատախազական համակարգից որևէ մէկը չի մասնակցելու։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԳԴ մամուլի ծառայութեան պետ Էլդար Սուլթանովը՝ յաւելելով, թէ այդ մասին նոյնիսկ խօսք լինել չի կարող։
Նշենք, որ Եւրոպայի դատախազների խորհրդատւական խորհրդի լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 33 երկրների 42 պատւիրակներ: Աշխատանքային քննարկումներին զուգահեռ պատւիրակներին հնարաւորութիւն կընձեռւի ծանօթանալ Հայաստանի պատմութեանը, պատմամշակութային յուշարձաններին: Աւստրիայի գլխաւոր դատախազի տեղակալ Եուգէն Ֆաբրիցին արդէն Երևանում է։ Նա կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանութեան թանգարան։

7or.am
0 Պատգամ:
Post a Comment