Հոկտեմբեր 24, 2010 10:14
Հայաստանում Անգլիայի դեսպանութիւնում հրաժարւել են մուտքի արտօնագիր տրամադրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանին։ NEWS.am-ի տեղեկութեան համաձայն Հայ եպիսկոպոսին ոչ միայն մերժել են, այլեւ ոչ վայելուչ ձեւով դուրս են հրաւիրել դեսպանատնից՝ ասելով «Գնացէք ձեր ժողովրդի հետ աշխատէք, ոչ թէ մտղք դեսպանատներ»:
Նշենք, որ NEWS.am-ին հասած տեղեկութիւններով՝ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը Անչլիա էր մեկնում` մասնակցելու միջազգային համաժողովի։ Հոգեւորականը հրաւէրն ստացել է էլեկտրոնային տարբերակով, ինչն էլ, ըստ երեւոյթին, վիզայ տրամադրելու մերժման պատճառն է հանդիսացել։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment