Լիբանանի Կենտրոնական Բանկի փոխկառավարիչ.–
Հայաստանը պէտք է կամուրջ
դառնայ արաբական և
կովկասեան երկրների միջև
19:35 • 18.10.10
«Հայաստանի իրաւական համակարգը լաւացել է։ Արդէն այստեղ կարելի է պաշտպանել բոլոր նրանց իրաւունքները, ովքեր կցանկանան գալ և ներդրումներ կատարել Հայաստանում»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչ Յարութիւն Սամուէլեանը, ով Հայաստան է ժամանել Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի շրջանակներում։
Սամուէլեանը Հայաստանի բանկային համակարգի աշխատանքը ընդհանուր առմամբ դրական է գնահատում՝ ընդգծելով, որ իրականացւող բարեփոխումները տալիս են սպասւած արդիւնք։
Սամուէլեանը կարևորում է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարը։ Սակայն մինչ այդ, ըստ նրա, պէտք է Հայաստանը ինտերգրւի համաշխարհային ֆինանսական ոլորտին, համապատասխան փորձ ձեռք բերի։
Համաշխարհային ֆինանսական կենտրոն դարձած Լիբանանի և այդ ուղին բռնած Հայաստանի միջև, ըստ բանախօսի, մեծ տարբերութիւն կայ։ «Առաջինը, Լիբանանի և Հայաստանի աշխարհագրական դիրքերը տարբեր են։ Լիբանանն ունի շատ յարմար աշխարհագրական դիրք՝ ծով ունենք, արաբական երկրներին մօտ ենք։ Այս հարցերը շատ կարևոր են ֆինանսական կենտրոն դառնալու համար»,- ընդգծեց Սամուէլեանը։
Ըստ նրա՝ Հայաստանը պէտք է արաբական աշխարհի հետ կապեր հաստատի։
«Ես կոչ եմ անում, որ հայկական բանկերը գան և հաստատւեն Լիբանանում։ Հայաստանը պէտք է կապի միջոց դառնայ արաբական երկրների և Կովկասի երկրների միջև։ Սա շատ կարևոր է»,- նշեց Սամուէլեանը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment