Փոքրիկ հայուհին տառապում է


հազւադէպ սրտային անոմալիայով



«Բուժման կուրսը «Տրակլիր» դեղամիջոցով արժէ մօտ 200 հազար ռուբլի (աւելի քան 6 500 դոլար) ամսական, իսկ մենք այդքան գումար չունենք»



Հոկտեմբեր 21, 2010 23:31
Մէկուկէս տարեկան հայուհու կեանքն ամէն վայրկեան վտանգւած է, որովհետեւ նա տառապում է հազւադէպ հանդիպող անոմալիայով։ Վիրսավիա Մխիթարեանցի սիրտը գտնւում է ոչ թէ մարմնի ներսում, այլ տեղադրւած է կրծքի մակերեսին։ Սիրտը պաշտպանւած չէ կրծոսկրով, այլ գտնւում է մաշկի բարակ պարկում։ Մի փոքր անզգուշութիւն, եւ հնարաւոր է՝ փոքրիկը մահանայ։
NEWS.am-ի թղթակիցը խօսեց Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում ապրող Վիրսավիայի մօր՝ Դարիա Մխիթարեանցի հետ, ով պատմեց, որ երեխայի առողջականը վատթարանում է։ «Դեռ սեպտեմբերին մենք մեկնեցինք Մոսկւա, բայց բժիշկները հրաժարւեցին վիրահատութիւն կատարել՝ պատճառաբանելով, որ երեխայի առողջական վիճակը թոյլ չի տալիս։ Նրանք ասացին, որ բուժումը կտեւի 6 ամիս»,- ասաց նա՝ աւելացնելով, որ դեղորայքային բուժումը շատ թանկ է։ «Բուժման կուրսը «Տրակլիր» դեղամիջոցով արժէ մօտ 200 հազար ռուբլի (աւելի քան 6 500 դոլար) ամսական, իսկ մենք այդքան գումար չունենք»,- նշեց Դարիան։
Վիրսավիայի մօր խօսքով՝ 6 ամիս յետոյ, 2011 թւականի մարտին երեխային անվճար վիրահատութիւն կանեն։ Ըստ Դարիայի՝ բժիշկները ոչ մի երաշխիք չեն տալիս, որ բուժման յաջող ընթացքից յետոյ էլ ամէն ինչ լաւ կը վերջանայ։ «Ասեցին, որ եթէ ամէն ինչ բարեյաջող ընթանայ, ապա աղջիկս բնականոն կզարգանայ։ Նա հիմա էլ աշխոյժ, կենսուրախ երեխայ է»,- ասաց մայրը։
Աղջկայ ծնողները ամուսնալուծւած են։ Վիրսավիայի հայրը՝ Արթուր Մխիթարեանցը տառապում է թմրամոլութեամբ։ Դարիա Մխիթարեանցը չցանկացաւ մեկնաբանել ամուսնու հետ կապւած հարցը՝ նշելով, որ «նա Վիրսավիային շատ է սիրում, բայց ինքներդ էլ հասկանում էք, որ ոչ մի կերպ չի կարող օգնել»։
Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել փոքրիկ Վիրսավիային, NEWS.am-ը նշում է այս բանկային համարը։
Visa Electron
Card№ 4276830015821456 г. Новороссийск, Юго-западный банк Сбербанка России (№ банка 0068/0040) БИК: 046015602.к/с 30101810600000000602. ИНН 7707083893 Հաշւի համար 40817810352466001383.

News.am

0 Պատգամ: