Հետմահու մրցանակ Հրանտ Դինքին՝ Իտալիայից
15:58 • 18.10.10
Իտալիայի Պադովա քաղաքի իշխանութիւնները Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման համար մղած պայքարի համար «Ակօս» շաբաթաթերթի սպանւած խմբագրապետ Հրանտ Դինքին շնորհել են մրցանակ: Բացի այդ, քաղաքի «Ճշմարտութիւնների» այգում Դինքի անունով ծառ է տնկւել և բացւել անւանատախտակ:
Թուրքական Dogan («Դողան») գործակալութեան փոխանցմամբ` մրցանակաբաշխութեան արարողութեանը մասնակցել են Պադովայի քաղաքապետ Ֆլավիօ Զանոնատօն, Միլանում Հայաստանի պատւոյ հիւպատոս Պիետրօ Քուչուքեանը, Իտալիայի հայերի միութեան նախագահ Պայքար Սւազլեանը և Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:
Մրցանակի յանձման արարողութեան ժամանակ հայերէն ելոյթ է ունեցել Ռաքել Դինքը, ով կարևորելով նմանատիպ միջոցառումները, իր շնորհակալութիւնն է յայտնել Իտալիային:

Tert.am

0 Պատգամ: