Հայկական և ադրբեջանական
պատւիրակութիւնների միջև
միջադէպ է տեղի ունեցել
Պատճառը հայկական պատւիրակութեան կողմից Հայաստանի ցուցափեղկում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան խորհրդանիշը' պատմական
յուշարձանը, ԼՂՀ դրօշն ու քարտէզը ներկայացնելն է եղել։
Թեհրանում անց կացւող միջազգային ԶԼՄ-ների և լրատւական գործակալութիւնների XVII փառատօնում միջադէպ է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական պատւիրակութիւնների միջև։ Պատճառը հայկական պատւիրակութեան կողմից Հայաստանի ցուցափեղկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան խորհրդանիշը' պատմական յուշարձանը, ԼՂՀ դրօշն ու քարտէզը ներկայացնելն է եղել։
Ադրբեջանական պատւիրակութիւնը Հայ լրագրողներից պահանջել է հանել դրանք։ Սակայն երբ հայկական պատւիրակութեան անդամները հրաժարւել են անել դա, ադրբեջանցիները բողոքել են ցուցահանդէսի կազմակերպիչներին։
Իրականում ԼՂՀ պատմական յուշարձանը պատկերող լուսանկարը ցուցափեղկում ամրացւել էր նախապէս, իսկ Հայ լրագրողներն էլ կողքին տեղադրել են ԼՂՀ քարտէզն ու դրօշը։

7օր
0 Պատգամ:
Post a Comment