Տիգրան Սարգսեանն Իրանի փոխնախագահի հետ
քննարկել է տնտեսական համագործակցութեան
խնդիրները
«Հայաստան-Իրան երկկողմ յարաբերութիւնները զարգանում են ի շահ երկու պետութիւնների»
«Մասնաւորապէս ապրանքաշրաջնառութեան ծաւալը Հայաստանի եւ Իրանի հանրապետութիւնների միջեւ կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար»
Հոկտեմբեր 25, 2010 20:19
Հոկտեմբերի 25-ին աշխատանքային երկօրեայ պաշտօնական այցով Իրան ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը առաջին հանդիպում-առանձնազրոյցն անցկացրել է Իրանի նախագահական համալիրի կենտրոնական մասնաշէնքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։
Կառավարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկւել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր։
Առանձնազրոյցին յաջորդել է ընդլայնւած կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխաւորած պատւիարկութեան անդամները։
Հայաստան-Իրան երկկողմ յարաբերութիւնները զարգանում են ի շահ երկու պետութիւնների։ Իրագործւել եւ իրագործւում են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն յարաբերութիւնների նոր մակարդակ, մասնաւորապէս ապրանքաշրաջնառութեան ծաւալը Հայաստանի եւ Իրանի հանրապետութիւնների միջեւ կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծասամբ արտահանւում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրաննքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանիւթեր եւ այլն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment