Թուրքիայում ձերբակալւել է հայ կաւատուհին, ով
սեռական ստրկութեան է ենթարկել հայ կանանց
Հոկտեմբեր 16, 2010 08:01
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ոստիկանութեան գործողութիւնների արդիւնքում ձերբակալւել է 18 հոգի, այդ թւում՝ խմբաւորման ղեկավար` հայաստանցի Գոհար Կիրակոսեանը, մի ոստիկան, ինչպէս նաեւ հայ եւ վրացի 15 կին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանութիւնը 10 ամիս առաջ տւեալներ էր ստացել, որ Հայաստանից եւ Վրաստանից անլեգալ ճանապարհով Թուրքիա են բերւել կանայք, որոնց ստիպել են զբաղւել մարմնավաճառութեամբ։ Այս ընթացքում, ոստիկանութիւնը հետեւել է խմբաւորման գործունէութեանը եւ հոկտեմբերի 14-ի երեկոյեան համաժամանակեայ գործողութիւնների ընթացքում 3 հիւրանոցից, 6 սրճարանից եւ 8 տնից բերման է ենթարկել 18 հոգու։
Յայտնի է դարձել, որ խմբաւորման ղեկավարը` 48-ամեայ Գոհար Կիրակոսեանն է, ով թուրքի հետ է ամուսնացել եւ դարձել Թուրքիայի քաղաքացի: Նա Հայաստանում հետախուզման մէջ է գտնւում` թրաֆիկինգով զբաղւելու համար։
Բացի այդ, պարզւել է, որ մարմնավաճառութեամբ զբաղւած 15 հայ եւ վրացի կանանց մի մասն անօրինական ճանապարհով է յայտնւել Թուրքիայում։ Խմբաւորման անդամները գործել են բաւական զգոյշ, օգտագործել են կոդեր, օրինակ, մարմնավաճառութեան համար օգտագործել են «թէյ խմել», մարմնավաճառներին «պայուսակ» եւ այլն։
Բերման ենթարկւած 18 հոգին էլ կանգնել են դատարանի առաջ, որտեղ, ամենայն հաւանականութեամբ, նրանց կարտաքսեն Թուրքիայից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

***
Հայաստանի Հանրապետութեան՝ խնդրին վերահսկող մարմինները, (եթէ այդպիսի բան գոյութիւն ունի) եթէ առանց խոշորացոյցով էլ դիտեն իրենց դրացի որոշ երկրների հիւրանոցների լոբիներն ու փողոցները՝ աւելի շատ կը գտնեն այդպիսի անբարոյականների, որոնք իրենցից բացի նաեւ խայտառակում են այդ երկրներում բնակւող Հայ համայնքներին։
0 Պատգամ:
Post a Comment