Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները.
թուրքական դրօշը՝ կործանւած երկնաքերերի
աւերակներում
10:21 • 18.10.10
Christian Action Network կազմակերպութիւնը հոկտեմբերի 28-ին կցուցադրի փաստագրական ֆիլմ` նւիրւած 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նիւ Եորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան զոհերի յիշատակին:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` ֆիլմը գովազդող պաստառի վրայ պատկերւած են ահաբեկչական գործողութեան հետևանքով հողին հաւասարւած երկորեակ երկնաքերերի աւերակները, որոշ զոհերի լուսանկարներ և Թուրքիայի Հանրապետութեան դրօշը: Ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ նոյն պատկերով կթողարկւեն նաև խտասկաւառակներ:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` այդ միջոցառումը մեծ անհանգստութիւն է առաջացրել ամերիկաբնակ թուրքերի շրջանում: Թուրք-ամերիկեան միութիւնների ասամբլեայի փոխնախագահ Ալի Չընարը հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ` նշելով, որ իրենք սկսում են արշաւ` Թուրքիայի դրօշը ֆիլմի ցուցապաստառից և խտասկաւառակներից հանելու նպատակով:
Ընդգծելով, որ նման ձևով Christian Action Network կազմակերպութիւնն անարգում է Թուրքիայի դրօշը, Չընարը յայտարարել է, որ Թուրքիան ժողովրդավարական և աշխարհիկ պետութիւն է և միշտ աջակցել է ահաբեկչութեան դէմ պայքարին:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment