Ջիգարխանեանը հիւանդանոցում
պատրաստւում է իր 80–ամեակին
10:02 • 16.10.10
Արմէն Ջիգարխանեանը տեղափոխւել է հիւանդանոց։ Սակայն դա կապւած չէ հիւանդութեան անսպասելի սրւելու կամ ինքնազգացողութեան կտրուկ վատացման հետ։
«Իմ 75–ամեակի հետ կապւած յուզմունքից յետոյ ինձ կարգի են բերում և պատրաստում 80–րդ յոբելեանին։ Իսկ ընդհանրապէս, ամէն ինչ կարգին է»,–ասել է Ջիգարխանեանը «Ռիա նովոստիին» և յաւելել, որ գտնւում է №57 քաղաքային կլինիկայում։
Յիշեցնենք, որ դերասանի 75–ամեակը նշւել է հոկտեմբերի 3–ին, իսկ Մոսկւայի դրամատիկական թատրոնում Ջիգարխանեանի յոբելեանը նշւել է թատրոնի 15–ամեակի հետ միասին՝ հոկտեմբերի 10–ին։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment