Տաթևի վանքի զանգերի
ղողանջի ներքոյ
Տաթև վանքի զանգերի ղողանջով Սիւնիքում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագրի պաշտօնական բացման արարողութիւնը: Այս պահին Տաթևի վանական համալիրում են գտնւում շուրջ 700 հիւրեր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ-ում օտարերկրեայ բոլոր դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հիւրեր նաև այլ երկրներից:
Aysor-ի թղթակիցը Սիւնիքից յայտնում է, որ համալիրում ներկայացւած են թէ՛ հայկական խոհանոցը, թէ՛ զբօսաշրջութեան զարգացման ծրագրերը: Հիւրերին հնարաւորութիւն է տրւած ծանօթանալ հայկական աւանդական խոհանոցի հետ, տեսնել, թէ ինչպէս է թխւում հայկական լաւաշը, համտեսել հայկական ուտեստներ:
Նախագահ Սերժ Սարգսեանն այցելեց այսօրւանից շահագործման յանձնւած Տաթևի ճոպանուղի և ուղևորութիւն կատարեց Տաթև-Հալիձոր կայաններով:
Այսօր սպասւում են նաև ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի ուղերձները և տօնական միջոցառումներ: Վանական համալիրում տեղի կունենայ նաև էթնիկ փառատօն:

ԱՅՍՕՐ, 15:20
Aysor.am

0 Պատգամ: