Կրասնոդարում ջրհեղեղից հայեր են զոհւել
09:51 • 18.10.10
Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղների հետևանքով զոհւած 14 մարդկանց թւում կայ 2 Հայ. Գիզելդերէ գիւղի բնակիչ, 1977 թ. ծնւած Արթուր Աբովեանը և 1937թ ծնւած, Ջուբգի գիւղի բնակիչ Ալբերտ Բախշիի Մնացականեանը։ Այս մասին յայտնում է Analitika.at.ua –ն։
Յիշեցնենք, որ անցած շաբաթ յորդառատ անձրևների պատճառով Կրասնոդարի երկրամասի մի քանի բնակավայրերում արտակարգ իրավիճակ է ստեղծւել։ Յորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս է եկել Պշենախա գետը, ջրի տակ է յայտնւել Տուափսէ շրջանի 22 բնակավայր։

Tert.am

0 Պատգամ: