Բաքուն Թուրքիայի հետ
բարդացնում է այցագրային ռեժիմը.
Անկարան շօկի մէջ է

16:10 • 19.10.10
Մինչ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցութիւններ են ընթանում այցագրային (روادید- ویزا) ռեժիմը երկկողմանիէրէն վերացնելու ուղղութեամբ, Բաքուն որոշում է կայացրել վերացնել Թուրքիայի հետ այցագրային պարզեցւած ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է թրքական Internethaber կայքէջը:
Թրքական լրատւամիջոցի փոխանցմամբ` այսուհետև Թուրքիայի քաղաքացիները չեն կարող Ադրբեջան այցելել առանց այցագրի: Նախկինում Թուրքիայի քաղաքացիներն այցագիր էին ստանում Ադրբեջանի օդանաւակայանում, իսկ հիմա ստիպւած կլինեն ստանալ այն իրենց երկրում ադրբեջանական դեսպանատանը։
Թրքական լրատւամիջոցներն այդ տեղեկութիւնը մեկնաբանում են «շօկային» Անկարայի համար և ընդգծում, որ դա կարող է շատ բացասաբար անդրադառանալ երկու «եղբայր» երկրների յարաբերութիւնների վրա:
Tert.am

0 Պատգամ: