Հարաւային Կովկասը հեծում է
Ալիեւ-Սահակաշվիլի յանցագործ
տանդեմի լծի տակ
Հոկտեմբեր 16, 2010 19:03
Հարաւային Կովկասը երկու բռնապետների` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի, տանդեմի կառվարման վայր է: Այս մասին յայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուակցութեան գաղափարախօսութեան գծով քարտուղար Կախա Ձագանիան, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այցելութիւնը Վրաստան:
«Այդ երկուսը համատեղ տարածաշրջանում իրականացնում են մաֆիոզ բիզնես-գործունեութիւն եւ Մամեդեարովի այցելութիւնը շարունակութիւնն ու հաստատումն է այդ յանցաւոր յարաբերութիւնների»,- ասել է նա ու յաւելել. «Սահակաշվիլին ու Ալիեւը թաղում են ժողովրդավարութիւնը երկու եղբայրական երկրներում: Վրաստանի տարածքում բնակւող աւելի քան կէս միլիոն էթնիկ ադրբեջանցիներ դարձել են այդ քաղաքականութեան պատանդները: Նրանք ստիպւած քւէարկում են Սահակաշվիլիի օգտին եւ երկարաձգում նրա արիւնալի ռեժիմը»:
Լեյբորիստների գաղափարախօսի խօսքով, համաշխարհային հանրութիւնը եւ առաջին հերթին, վրացականն ու ադրբեջանականը, պէտք է տեղեկանայ «երկու նախագահների հակաժողովրդավարական անօրինական գործունէութեան ու քաղաքականութեան մասին»:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան եւ հանդիպել այդ երկրի նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment